ԵՊՀ ռեկտոր. Իրանի Իսլամական հեղափոխությունն ազդել է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ նաև ողջ աշխարհի վրա

ԵՊՀ ռեկտոր. Իրանի Իսլամական հեղափոխությունն ազդել է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ նաև ողջ աշխարհի վրա

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել «Իսլամական հեղափոխությունը համեմատական համատեքստում» գիտաժողովը` նվիրված Իրանում Իսլամական հեղափոխության 32-ամյա տարեդարձին: Գիտաաժողովը կազմակերպել են Երևանի պետական համալսարանը և Հայաստանում Իրանի դեսպանատունը:

«Աշխարհն այսօր արագ փոխվում է: Ամեն օր, ամեն ժամ ինչ-որ բան տեղի է ունենում, և շատ հետաքրքիր է անցյալի դեպքերը վերլուծելը»,- գիտաաժողովի բացման ժամանակ ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Անդրադառնալով Իսլամական հեղափոխությանը` ԵՊՀ ռեկտորն ասել է, որ այն ազդել է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ նաև ողջ աշխարհի վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---