Երևանում ապրիլի 15-17-ը տեղի կունենա «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2011» ցուցահանդեսը

Երևանում ապրիլի 15-17-ը տեղի կունենա «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2011» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երևանում ապրիլի 15-17-ը Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի կունենա 8-րդ ամենամյա միջազգային մասնագիտացված «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2011» ցուցահանդեսը: Այդ մասին ասվում է ցուցահանդեսի կազմակերպիչ LOGOS EXPO Center-ի մամլո հաղորդագրությունում: Ցուցահանդեսին պաշտոնապես աջակցում են Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Շինարարների միությունը, Հայաստանի Դիզայներների միությունը, Հայաստանի Ճարտարապետների միությունը:

Ցուցահանդեսում կներկայացվեն խոշոր շինարարական ապրանքանիշեր Թուրքիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Իրանից և այլ երկրներից:

Հիմնական թեմատիկ բաժիններն են` շինարարական տեխնոլոգիաներ, շինանյութեր, տրանսպորտային միջոցներ, կերամիկա , պատերի և առաստաղների դեկոր, լույսերի աշխարհ, ջեռուցում, լաքեր և ներկեր, դռներ և պատուհաններ, գորգեր, ինտերիերի դիզայն, լողավազաններ, սանտեխնիկա, կահույք և այլն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---