Արցախի նախագահը գոհ է 2010-ին հարկային պետական ծառայության աշխատանքից

Արցախի նախագահը գոհ է 2010-ին հարկային պետական ծառայության աշխատանքից

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16–ին հանդիպել է հանրապետության հարկային պետական ծառայության աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին գերատեսչության կողմից կատարված աշխատանքները և 2011 թվականի անելիքները:

Զեկույցներով հանդես են եկել հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը և կառույցի պատասխանատու աշխատողներ:

Իր խոսքում նախագահը նշել է, որ հարկային քաղաքականությունը` չսահմանափակվելով լոկ տնտեսական ոլորտով, անմիջականորեն առնչվում է սոցիալական և քաղաքական բազմաթիվ հիմնախնդիրների հետ: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է հարկային քաղաքականությունն իրականացնող մարմնի գործունեությունը և ընդհանուր առմամբ բավարար գնահատել 2010 թվականին ծառայության կողմից իրականացված աշխատանքը:

Բակո Սահակյանը միաժամանակ ընդգծել է, որ հարկային մարմինների գործունեությունը, նրա արդյունավետությունը չի բնութագրվում միայն հավաքագրված գումարների ծավալի աճով, այլ պետք է դիտարկվի ավելի երկարատև ժամանակագրական կտրվածքով, որպեսզի այսօրվա հաջողությունները ապագայում չկանգնեցնեն դժվարությունների առջև:

Հանդիպման վերջում Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության ղեկավարությանը կատարվելիք աշխատանքների կապակցությամբ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---