Ապրիլից Հայաստանում կգործեն կամավոր կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ

Ապրիլից Հայաստանում կգործեն կամավոր կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ

PanARMENIAN.Net - Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրագործման շրջանակներում ստեղծվում են օրենսդրական հիմքեր, մասնավորապես, մշակվում են օրենքների փաթեթի ենթաօրենսդրական ակտեր, որն ընդունվել է 2010-ի դեկտեմբերին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը: Ավելին, նրա խոսքերով, ապրիլին պատրաստ են լինելու ենթաօրենսդրական ակտերը, որոնց հիման վրա Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած իրավաբանական անձը կարող է ստեղծել կամավոր կենսաթոշակային ֆոնդեր կորպորատիվ սխեմայով:

Դրա հետ կապված` Սմբատ Սաիյանը հավելել է, որ կամավոր կենսաթոշակային կուտակումները կարող են իրականացնել առևտրային բանկերը բանկի և գործատուի միջև գործող պայմանագրի հիման վրա: Ինչ վերաբերվում է ապահովագրական ընկերություններին, որոնք նաև ֆինանսական շուկայի մասնակիցներ են և ներգրավվելու են բարեփոխումների մեջ, ապա այստեղ իրավիճակը մի փոքր ձգձգվում է: Վարչության պետը նշել է, որ Հայաստանում դեռ չեն գործում կյանքի ապահովագրման պայմանագրեր, որոնց ներմուծումը պահանջում է մի շարք նորմատիվ փոփոխություններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---