Մաքսիմ Վենգերովը կարող է դառնալ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի նախագահը

Մաքսիմ Վենգերովը կարող է դառնալ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի նախագահը

PanARMENIAN.Net - «Մաքսիմ Վենգերովը մեր ժամանակների կատարողական արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է և նրա այցը Երևան կարևոր իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նախարարի, երաժշտի հետ հանդիպմանը քննարկվել է համագործակցության հնարավորությունը:

«Հաջորդ տարի Մաքսիմ Վենգերովը կարող է դառնալ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի նախագահը»,-հայտնել է Պողոսյանը: Նախարարն ասել է նաև, որ փետրվարի 21-ին Վենգերովը մտադիր է վարպետության դաս անցկացնել UNICEF-ի մանկական նվագախմբի համար:

Հասմիկ Պողոսյանը վստահություն է հայտնել, որ հայտնի ջութակահարն ու դիրիժորը փայլուն համերգ կտա Երևանում փետրվարի 22-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---