Էրդողանն «անփորձ» է անվանել Անկարայում ԱՄՆ դեսպանին![]() 19 փետրվարի 2011 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկկարդոնեին «անփորձ» է անվանել Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված իրադրության մասին ամերիկյան դիվանագետի հայտարարությունների պատճառով: «Նա չի ճանաչում Թուրքիան, չի պատկերացնում, թե այստեղ ինչ օրենքներ են գործում»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Նա դեսպանին խորհուրդ է տվել սկզբում ծանոթանալ Թուրքիայի դատական համակարգին և հետո միայն հայտարարություններ կատարել, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը: Վերջերս Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, մեկնաբանելով թուրքական OdaTV կայքի ղեկավարի ձերբակալությունը, հայտարարեց, որ թուրքական իշխանությունները մի կողմից խոսում են խոսքի ազատության մասին, իսկ մյուս կողմից` լրագրողների ձերբակալում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |