Էրդողանն «անփորձ» է անվանել Անկարայում ԱՄՆ դեսպանին

Էրդողանն «անփորձ» է անվանել Անկարայում ԱՄՆ դեսպանին

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկկարդոնեին «անփորձ» է անվանել Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված իրադրության մասին ամերիկյան դիվանագետի հայտարարությունների պատճառով: «Նա չի ճանաչում Թուրքիան, չի պատկերացնում, թե այստեղ ինչ օրենքներ են գործում»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Նա դեսպանին խորհուրդ է տվել սկզբում ծանոթանալ Թուրքիայի դատական համակարգին և հետո միայն հայտարարություններ կատարել, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:

Վերջերս Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, մեկնաբանելով թուրքական OdaTV կայքի ղեկավարի ձերբակալությունը, հայտարարեց, որ թուրքական իշխանությունները մի կողմից խոսում են խոսքի ազատության մասին, իսկ մյուս կողմից` լրագրողների ձերբակալում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---