Բահրեյնում ցուցարարները գիշերն անցկացրել են մայրաքաղաքի գլխավոր հրապարակում

Բահրեյնում ցուցարարները գիշերն անցկացրել են մայրաքաղաքի գլխավոր հրապարակում

PanARMENIAN.Net - Հակակառավարական ցույցերի հազարավոր մասնակիցներ Բահրեյնում անցկացրել են գիշերը Մանամայի գլխավոր հրապարակում այն բանից հետո, երբ այդտեղից հեռացվել են անվատնգության ուժերը: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», փետրվարի 17-ին Բահրեյնի ոստիկանությունը ցրել է ընդդիմության ճամբարն արցունքաբեր գազի և ռեզինե փամփուշտների կիրառմամբ, Մանամայի փողոցներում հայտնվել են տանկեր: Ավելի վաղ Բահրեյնի հիմնական քաղաքական ընդդիմությունը մերժել է թագաժառանգ Սալման բեն Համադ ալ-Խալիֆի առաջարկը բանակցելու վերաբերյալ: Ինչպես հայտնել է աղբյուրը, շիիթական ընդդիմադիր շարժումները ցանկանում են հասնել նոր սահմանադրության ընդունմանը, Բահրեյնում կառավարության ղեկավարի ընտրությանը և քաղբանտարկյալների ազատմանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---