Առաջին անգամ 1979-ից ի վեր Եգիպտոսը թույլատրել է իրանական նավերին անցնել Սուեզի ջրանցքով![]() 20 փետրվարի 2011 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Եգիպտական իշխանությունները թույլ են տվել Իրանի ռազմածովային ուժերի երկու նավերի անցնել Սուեզի ջրանցքով: Ինչպես հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը, նավերն արդեն մտել են Միջերկրական ծով, սակայն եգիպտական ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկատվությունը: Հեռուստաալիքի աշխատակազմը պարզաբանել է, որ նավերը հատելու են Սուեզի ջրանցքը միայն երկուշաբթի օրը: Իրանական նավերն ուղորդվում են Սիրիա: Դրանք դառնալու են առաջին իրանական նավերը, որոնք անցնելու են Սուեզի ջրանքցքը 1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր: Միջազգային իրավունքի համաձայն, Եգիպտոսն իրավունք չունի փակել Սուեզի ջրանցքը ցանկացած պետության նավերի համար: Ջրանցքի ազատ օգտագործման սկզբունքն ամրագրվել է 1888-ի Կոստանդնուպոլիսի հռչակագրում: Ջրանցքի ազգայնացումից հետո Եգիպտոսը հաստատել է այդ սկզբունքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |