ԱՄՆ-ում ձերբակալվել է Մայքլ Հեյզը, որը հանցանքի կատարման ժամանակ աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակում21 փետրվարի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը փետրվարի 18-ին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Վաշինգտոնում հայտարարեցին, որ Վիրջինիա նահանգի Դալլաս քաղաքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Գլխավոր վերստուգիչի գրասենյակի դաշնային գործակալների կողմից ձերբակալվել է 62-ամյա Մայքլ Հեյզը: Հեյզը մեղադրվում է ԱՄՆ կառավարությանը պատկանող ավելի քան 19000 ԱՄՆ դոլար գումար յուրացնելու մեջ` հրահանգելով ԱՄՆ ՄԶԳ-ի շահառու հանդիսացող հայկական առևտրային բանկին ԱՄՆ կառավարությանը պարտք միջոցներն ուղարկել իր անձնական բանկային հաշվին: 2009թ. հունվարին` հանցանքի կատարման ժամանակ Հեյզը անձնական ծառայությունների պայմանագրով աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակում` որպես ֆինանսական կառավարման հարցերով պատասխանատու: «ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ-ը գրասենյակը և ողջ ԱՄՆ դեսպանությունը լրջորեն են վերաբերվում ԱՄՆ հարկատուների միջոցների տնօրինման մեր պարտավորությանը, և մենք պարտավոր ենք աջակցությանն ուղղվող բոլոր միջոցները կիրառել արդյունավետ կերպով` ի շահ Հայաստանի: Մենք չենք հանդուրժում անձնական շահ ստանալու նպատակով պաշտոնական դիրքի չարաշահումը և ուսուցանում ենք մեր աշխատակիցներին բացահայտել կասկածելի գործողությունները և զեկուցել դրանց մասին: Մենք կշարունակենք խստորեն հետևել մեր աշխատանքի անաչառությանը, որն իրականացվում է Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների անունից»,- ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո հաղորդագրությունում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |