Քաղցած գայլերը սպառնալիք են ներկայացնում Կարմիր գրքում գրանցված կենդանիների համար

Քաղցած գայլերը սպառնալիք են ներկայացնում Կարմիր գրքում գրանցված կենդանիների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի բնապահպանության նախարարությունում քննարկվում է գայլերի ոչնչացման հարցով համակարգող հանձնաժողով ստեղծելու հարցը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին նախարարության մամլո ծառայությունը, հանձնաժողովը ստեղծվելու է կարճ ժամկետներում, պետք է ընդունվի նրա գործունեությունը կարգավորող կանոնակարգ:

Նախարարության մամլո ծառայությունից նշել են, որ գայլերի թվաքանակի մեծացումը վտանգ է ներկայացնում Կարմիր գրքում գրանցված կենդանիների համար: Սակայն, այդ որոշումը պայմանավորված է ոչ այնքան թվաքանակի մեծացմամբ, այլ նրանց կենսապայմանների վատացմամբ, որի պատճառով նրանք ավելի ագրեսիվ են դարձել և սարերից իջնում են բնակավայրեր:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի շեշտակի աճ, կառավարությունը հաստատել է թվաքանակի կարգավորման և միջացառումների իրականացման կարգը։ Սահմանվել է ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման չափը` ամեն մի գլխի համար հարյուր հազար ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը նշված գումարը վճարելու համար հատկացվել է 10000.0 հազար դրամ։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ` համանման որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ինչի շնորհիվ կարճ ժամկետում կանխվել է գայլերի թվաքանակի կտրուկ աճը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---