ՎՏԲ բանկը ձեռք է բերել «Մոսկվայի բանկի» և «Ստոլիչնայա» ապահովագրական խմբի» բաժնետոմսերի փաթեթները

ՎՏԲ բանկը ձեռք է բերել «Մոսկվայի բանկի» և «Ստոլիչնայա» ապահովագրական խմբի» բաժնետոմսերի փաթեթները

PanARMENIAN.Net - Կենտրոնական վառելիքային ընկերության (ԿՎԸ) առաջարկին համապատասխան ՎՏԲ բանկը ավարտեց ԿՎԸ-ից «Մոսկվայի բանկի» 46,48 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը:

ՎՏԲ բանկը նաև դարձավ «Ստոլիչնայա ապահովագրական խումբ» ԲԲԸ 25 տոկոս+1 բաժնետոմսի սեփականատեր: Մինչ այդ «Մոսկվայի բանկի» բաժնետերերի Ընդհանուր ժողովը հավանության էր արժանացրելՎՏԲ-ի 5 ղեկավար անձանց թեկնածությունը «Մոսկվայի բանկի» Տնօրենների խորհրդում ընդգրկելու համար: «Մոսկվայի բանկի» Տնօրենների խորհրդի անդամներ են դարձել Անդրեյ Կոստինը, Միխայիլ Կուզովլևը, Անդրեյ Պուչկովը, Ալեքսանդր Յաստրիբը և էրկին Նորովը: «Մոսկվայի բանկի» 46,48 տոկոս և «Ստոլիչնայա ապահովագրական խումբ» ԲԲԸ 25%+1 բաժնետոմսերի ձեռքբերումը հավանություն է ստացել ՎՏԲ բանկի Դիտորդ խորհրդի կողմից:

Խոսքը վերաբերվում է ՎՏԲ-ի մտադրությանը` փուլ առ փուլ ավելացնելով իր մասնակցությունը «Մոսկվայի բանկ» բաժնետիրական առևտրային բանկի կանոնադրական կապիտալում ի վերջո գնել տվյալ վարկային կազմակերպության մինչև 100 տոկոս բաժնետոմսեր:

«Մոսկվայի բանկի» ձեքբերումը կարևոր նպատակ է հանդիսանում ՎՏԲ-ի համար: Տվյալ գործարքը համահունչ է Խմբի կողմից վարվող ռազմավարությանը և լիակատար իրագործման դեպքում այն կամրապնդի ՎՏԲ-ի դիրքերը կորպորատիվ և մանրածախ բիզնեսում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---