Լիբիական հեղափոխության առաջնորդը դիվերսանտների է ուղղել նավթային օբյեկտներ

Լիբիական հեղափոխության առաջնորդը դիվերսանտների է ուղղել նավթային օբյեկտներ

PanARMENIAN.Net - Լիբիական հեղափոխության առաջնորդ Մուամար Քադաֆին մտադիր է շարքից հանել երկրի նավթային օբյեկտները: Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, այդ նպատակով նա դիվերսիոն խումբ է ուղղել նավթային օբյեկտներ:

Լիբիայի իշխող վարչակարգի կողմից վերահսկվող շրջաններում ապստամբությունը ճնշելու մասին հրամանները կատարելուց հրաժարվող զինվորականների զանգվածային գնդակահարություններ են անցկացվում: Ժողովրդական հուզումները մի քանի արաբական և բերբերական ցեղերի դրդել են հակակառավարական ուժերի կողմն անցնել: Զինթան ցեղը զինված ցուցարարներ է ուղղել Տրիպոլի, որպեսզի ճեղքի բնակելի թաղամասերի շրջափակումն ու փրկի բնակչությանը սովից, հաղորդում է «Մայակը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---