ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե իչպես է իր ենթահանձնաժողովն օգնելու ԵԱՀԿ ՄԽ-ին24 փետրվարի 2011 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ կազմում այդ կառույցի ղեկավար Մևլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ վերականգնված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ է նշանակվել 37-ամյա իսպանացի պատգամավոր Խորդի Քսուկլա ի Կոստան: «Հարավային Օսեթիան, Աբխազիան և ԼՂ-ն հանդիսանում են ավանդական 3 սառեցված հակամարտությունները Հարավային Կովկասում»,- նշել է Քսուկլա ի Կոստան PanARMENIAN.Net -ին տված հարցազրույցում: Նա վերջին 11 տարիներին եղել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, 7 տարին՝ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ: Վերջին 3.5 տարիների ընթացքում ԵԽԽՎ-ի անդամ է: Իր կարիերայի ընթացքում մասնակցել է ընտրական դիտորդական առաքելություններին, օրինակ` Պաղեստինում, (հունվար 2006), ինչպես նաև օգոստոսյան պատերազմից հետո ԵՄ պատվիրակության հետ մեկնել է Վրաստան: Քսուկլա ի Կոստայի` Հարավային Կովկասի մասին կուտակած փորձը սահմանափակ է և, ըստ քննադատների, այս փաստը նորանշանակ նախագահի առաքելության իրագործումն ավելի կդժվարացնի: PanARMENIAN.Net –ին տված հարցազրույցում պատգամավորը չի մանրամասնել թե ինչ մոտեցումներ և փորձառություն է դրսևորելու ԵԽԽՎ ենթահանձնաժողովում իր նոր առաքելությունը ստանձնելով: Նա միայն նշել է, որ 10 տարվա աշխատանքային փորձ ունի: Քսուկլա ի Կոստան այդպես էլ չկարողացավ բացատրել, թե իչպես է իր ենթահանձնաժողովն օգնելու ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը: Հունվարի 25-ին ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունը նամակ էր հղել Բյուրոյի անդամներին` նշելով, որ «հայկական պատվիրակության համար կան հիմքեր կասկածի տակ դնելու Բյուրոյի անկեղծությունը, անաչառությունը և ազնվությունը` հաշտություն փնտրելու մտադրություններում, ինչպես նաև այս չափազանց զգայուն խնդրում պատասխանատվության իրացման մեջ»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |