Բացառված չէ, որ 7 զինծառայողների գնդակահարած ադրբեջանցի զինվորն «ուղղակի վրեժ է լուծել» իրեն բռնաբարողներից

Բացառված չէ, որ 7 զինծառայողների գնդակահարած ադրբեջանցի զինվորն «ուղղակի վրեժ է լուծել» իրեն բռնաբարողներից

PanARMENIAN.Net - Բացառված չէ, որ զինծառայողների վրա կրակած ադրբեջանցի զինվորն «ուղղակի վրեժ է լուծել» իրեն բռնաբարողներից: Փետրվարի 20-ին Ադրբեջանի զորամասերից մեկում զինվորը գնդակահարել է 7 զինծառայողների, որից հետո ինքնասպանություն է գործել: ԶԼՄ-ներում սկսել են տեղեկություններ հայտնվել, որ «միջադեպի» պատճառը, ինչպես դա անվանում է ադրբեջանական մամուլը, եղել է բռնաբարությունը, որին բազմիցս ենթարկվել է զինծառայողը:

Այդ փաստը զարմանք չի հարուցում, քանի որ ադրբեջանական բանակում բռնաբարության դեպքերի մասին տեղեկություններ լինում են նախանձելի կանոնավորությամբ: Եվ դա լինում է սեփական քաղաքացիների հոգեկան առողջության համար անհանգստության ֆոնի վրա, որի արդյունքը դարձել է առաջարկված «Բնակչության հոգեկան առողջության մասին» ազգային ռազմավարությունը»: Փաստաթուղթը սպասում է իր հաստատմանը: Ինչպես խոստովանում են ադրբեջանցի քաղաքական գործիչները, 6 տարում ադրբեջանական բանակում տեղի ունեցած միջադեպերի արդյունքում մահացել է ավելի քան 300 զինծառայող:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---