Լևոն Արոնյանը հանդես կգա «Ամբեր» ավանդական մրցաշարում

Լևոն Արոնյանը հանդես կգա «Ամբեր» ավանդական մրցաշարում

PanARMENIAN.Net - Մարտի 11-25-ը Մոնակոյում տեղի է ունենալու ավանդական 20-րդ «Ամբեր» մրցաշարը, որտեղ աշխարհի լավագույն գրոսմայստերները մրցելու են երկու դիսցիպլիններում` արագ շախմատ և կույր շախմատ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Լևոն Արոնյանը, իսկ նրա մրցակիցները լինելու են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամինկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Հիկարու Նակամուրան (Ճապոնիա), Վուգար Գաշիմովը (Ադրբեջան), Անիշ Գիրին (Նիդերլանդներ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---