Բեռլինում կայացել է Սումգայիթի հայոց ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ցույց

Բեռլինում կայացել է Սումգայիթի հայոց ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ցույց

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Բեռլինում կայացավ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ցույց: Ցույցն անցկացրեցին Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը` Գերմանիայի Հայերի Կենտրոնական Խորհրդի և Բեռլինի երկու հայկական համայնքների ու Հայ Առաքելական եկեղեցու աջակցությամբ: Առաջին անգամ երթը տեղի ունեցավ Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցով:

Ցույցի ժամանակ ելույթ ունեցան ԼՂՀ մշտական ներկայացուցչության անդամներն ու Գերմանիայում հայ սփյուռքի ակտիվիստները. նրանք եվրոպական հանրությանը կոչ արեցին երես չթեքել Սումգայիթի և դրան հաջորդած Բաքվի, Մարաղայի, Գյանջայի ու ԼՂՀ ողջ տարածքում տեղ գտած կոտորածներից և դատապարտել ադրբեջանական ղեկավարության դաժան գործողություններն ու ագրեսիվ քաղաքականությունը:

Ակցիան առաջ բերեց ցույցի անցկացման վայրին հարակից հաստատությունների ու կազմակերպությունների աշխատակիցների և այցելուների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի ու այցելուների հետաքրքրությունը. եվրոպական քաղաքացիներին տեղեկացնում էին գերմաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով, բաժանվել են թռուցիկներ:

Ակցիայի ավարտից հետո մասնակիցները հավաքվեցին եկեղեցում` մասնակցելու անմեղ զոհված հայերի հոգեհանգստի պատարագին, որը մատուցեց արքեպիսկոպոս Գարեգին Բեկչանը: Համայնքներին իրենց խոսքով դիմեցին ՀԿԽ նախագահ Ազատ Օրդուխանյանը, Հարություն Գրիգորյանը և ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մարտիրոսյանը, հաղորդել են Բեռլինում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունից:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---