Ամերիաբանկը «Մոսկովյան» մասնաճյուղում առաջարկում է զեղչեր Բանկի նոր հաճախորդներին

PanARMENIAN.Net - Ամերիաբանկ ՓԲԸ նորաբաց «Մոսկովյան» մասնաճյուղը (ք. Երևան, Մաշտոց 48, 1/2) առաջարկում է զեղչեր մի շարք ծառայությունների գծով: Զեղչերով ծառայություններից կարող են օգտվել բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք Ամերիաբանկի հաճախորդ չեն և 2011թ. մարտի 1-ից 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կդառնան «Մոսկովյան» մասնաճյուղի հաճախորդ:

Մասնաճյուղն առաջարկում է մասնավորապես հետևյալ զեղչերով ծառայությունները. ֆիզիկական անձանց տրամադրված Visa Classic կամ MasterCard Standart քարտի առաջին տարվա սպասարկման վճարը` անվճար, առանց չնվազող մնացորդի, իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում`կազմակերպության տնօրենին տրամադրված Visa Gold կամ MasterCard Gold քարտի առաջին տարվա սպասարկման վճարը` անվճար, առանց չնվազող մնացորդի, Բանկ-հաճախորդ համակարգի անվճար տրամադրում մեկ տարի ժամկետով, Business քարտի տրամադրում առաջին տարվա անվճար սպասարկմամբ, իրավաբանական անձանց աշխատակիցներին աշխատավարձային նախագծի ներքո տրամադրվող VISA Electron քարտերի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, ֆիզիկական անձանց ինտերնետ բանկ համակարգի անվճար տրամադրում մեկ տարի ժամկետով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---