Ադրբեջանը մոտ ժամանակներս պետք է հրաժարվի ԵԱՀԿ ՄԽ-ից, գտնում են Բաքվում

Ադրբեջանը մոտ ժամանակներս պետք է հրաժարվի ԵԱՀԿ ՄԽ-ից, գտնում են Բաքվում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբն ի վիճակի չէ որևէ բան անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության համանախագահ, քաղաքագետ Արազ Ալիզադեն: Նրա խոսքով, ո'չ Մինսկի խումբը, ո'չ Եվրոպայի Խորհուրդը ճնշման և ազդեցության մեխանիզմներ չունեն: Նրանք միջազգային հարթակում կշիռ չունեն: «Ուստիև կարծում եմ, որ Ադրբեջանը մոտ ժամանակներս պետք է հրաժարվի ԵԱՀԿ ՄԽ-ից և բոլոր հարցերը վերադարձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, քանի որ վերջինս լիազորված է ընդունել քաղաքական, տնտեսական, ինչպես նաև ռազմական արգելքներ»,- նշել է Ալիզադեն: Քաղաքագետն ընդգծել է նաև, որ եթե Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը «վերադարձնի» հողերը, ապա պետք է պատրաստ լինի պատերազմին, հաղորդում է ANS PRESS-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---