ՄԱԿ Միջազգային քրեական դատարանը հետաքննում է Լիբիայում բռնության փաստերը

PanARMENIAN.Net - ՄԱԿ միջազգային քրեական դատարանը սկսում է Լիբիայում բռնության փաստերի հետաքննությունը: Սպասվում է, որ գլխավոր դատախազը հաշվետվություն է ներկայացնելու Լիբիայում ընդդիմության և անվտանգության ուժերի ընդհարումների ժամանակ կատարված ենթադրվող հանցագործությունների մասին: Հետաքննության արդյունքում գլխավոր դատախազը հաշվետվությունը ներկայացնելու է դատավորների քննարկմանը, որոնք որոշելու են, թե պետք է արդյոք հրամանագիր տան իրավախախտներին ձերբակալելու համար:

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հասցեին հնչում են մարդկության հանդեպ հանցագործություններ կատարելու մեղադրանքներ: Նա ամեն ինչ հերքում է, հաղորդում է Delfi.lv-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---