Բաղդադի իշխանությունները մտադիր են կառուցել նոր հայկական եկեղեցի

PanARMENIAN.Net - Բաղդադի քաղաքապետարանը որոշել է հողատարածք հատկացնել Իրաքում հայկական եկեղեցի կառուցելու համար: Ինչպես գրում է Բաղդադի Aswat al-Iraq թերթը, Բաղդադի քաղաքապետ Սաբեր ալ Իսավին հանդիպել է Իրաքի հայ համայնքի ղեկավար արքեպիսկոպոս Ավագ Ասադուրյանի հետ և խնդրել նրան տեղ ընտրել եկեղեցու կառուցման համար: «Դա արվում է քաղաքապետարանի նախաձեռնությամբ երկրի ազգային փոքրամասնությունների հետ համագործակցելու և նրանց աջակցելու շրջանակներում»,- ասվում է Բաղդադի քաղաքապետարանի հայտարարությունում:

Ներկա պահին Իրաքի հայ համայնքում հաշվվում է 15 հազար մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---