Ադրբեջանական կողմից արձակված գնդակից թեթև հրազենային վիրավորում է ստացել Հովհաննես Ավդալյանը

Ադրբեջանական կողմից արձակված գնդակից թեթև հրազենային վիրավորում է ստացել Հովհաննես Ավդալյանը

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին ժամը 11:10-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Հովհաննես Աշոտի Ավդալյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, հաղորդում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---