Կառավարությունը մտադիր է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 5 տարվա ընթացքում հասցնել 3 միլիոնի

Կառավարությունը մտադիր է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 5 տարվա ընթացքում հասցնել 3 միլիոնի

PanARMENIAN.Net - Հայաստանում զբոսաշրջության ոլորտը մեծ պոտենցիալ ունի, իսկ կառավարության գործողությունները տալիս են դրական արդյունքներ: Այդ մասին մարտի 4-ին Երևանում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով հանրապետությունում առաջին ARMHOTELS գրանցման օն-լայն համակարգի շնորհանդեսի ժամանակ: «2009-ին, երբ Հայաստանի տնտեսությունում արձանագրվել է տնտեսական անկում, աճը զբոսաշրջության ոլորտում կազմել է 4 տոկոս, իսկ ողջ աշխարհում զբոսաշրջության ոլորտն անկում է ապրել»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, քանի որ զբոսաշրջության զարգացումն առաջնահերթ ուղղություն է, ապա կառավարությունը մտադիր է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 5 տարում հասցնել 3 մլն մարդու:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---