Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Գրիգոր Շախկյանը 4 մարտի 2011 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող` 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկյանը: Սա վերջին երկու օրերի ընթացքում արձանագրված երկրորդ միջադեպն է, որը բացառապես պայմանավորված է ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների նախահարձակ գործողություններով: Նախօրեին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Ջրաբերդի մերձակա պաշտպանական դիրքերից մեկում վիրավորվել էր ժամկետային զինծառայող Հովհաննես Աշոտի Ավդալյանը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |