Փետրվարի 27-ից մարտի 5-ն ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ

Փետրվարի 27-ից մարտի 5-ն ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1200 կրակոց: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 3-ին և 4-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի հարավարևելյան, կենտրոնական և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:

Ի պատասխան հակառակորդի ակտիվ նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ ուժերը գործել են առավել հավասարակշռված և նպատակային: Ծախսելով անհամեմատ քիչ քանակությամբ զինամթերք, հայկական ուժերին հաջողվել է շփման գծի ողջ երկարությամբ ճնշել ադրբեջանական բանակի ակտիվությունը, հաղորդում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---