Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնապես արգելել են ցանկացած ցույց և բողոքի ակցիա

Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնապես արգելել են ցանկացած ցույց և բողոքի ակցիա

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի իշխանությունները շաբաթ օրն արգելք են սահմանել բնակչության կողմից ցանկացած ցույց և բողոքի ակցիա կազմակերպելու վրա: Իրավապահ մարմինները բոլոր միջոցները կիրառելու են հասարակական կարգի խախտումը կանխարգելելու համար, ասվում է երկրի ՆԳՆ հաղորդագրությունում, հայտնում է Reuters-y:

Վերջին ամիսներին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շատ երկրներ բռնկված են ժողովրդական զանվգածային բողոքներով, որոնք արդեն հանգեցրել են իշխող ռեժիմների տապալման Եգիպտոսում և Թունիսում: Ներկա պահին անկարգությունները շարունակվում են, մասնավորապես, Եմենում: Հակակառավարական ելույթներ են տեղի ունեցել նաև Ալժիրում, Բահրեյնում, Իրանում, Հորդանանում, Մարոկկոյում, Օմանում: Առավել դաժան ընդհարումներ են տեղի ունենում Լիբիայում անվտանգության ուժերի և ընդդիմության միջև, որտեղ, իրավապաշտպան կազմակերպությունների տվայալներով, հնարավոր է, զոհվել է վեց հազար մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---