Կարսում գտնվող Հումանիզմի հուշարձանի ապամոնտաժումը հետաձգվել է 8 մարտի 2011 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Դատավարության ընթացքում, որը սկսվել է Հումանիզմի հուշարձանի, որը կոչում են նաև հայ-թուրքական բարեկամության հուշարձան, քանդակագործ Մեհմեդ Աքսոյի հայցով, հուշարձանի ապամոնտաժումը կկասեցվի: Այդ մասին հայտնել է քանդակագործի փաստաբան Ասլի Կազանը: Ըստ նրա, հայցվորը ունի իրավաբանական փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս վիճարկել հուշարձանը քանդելու Կարսի քաղաքապետարանի որոշումը, և Էրզրումի վարչական դատարանը վճռել է դատավարության ընթացքում կասեցնել հուշարձանի ապամոնտաժումը, գրում է թուրքական «Միլիեթը»: Կարսի քաղաքապետարանը հուշարձանի ապամոնտաժման մրցույթ է հայտարարել, որի հաղթողը հայտնի կդառնա մարտի 7-ին: Հուշարձանի ապամոնտաժման մասին որոշումը ընդունվել էր փետրվարի 1-ին: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս այցելության ժամանակ, որը «հրեշավոր» էր համարել հուշարձանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |