Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանին ընդդիմության հետ կապի համար ազատվել է Փորձագետների խորհրդի ղեկավարի պաշտոնից 8 մարտի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին ազատվել է Փորձագետների խորհրդի` երկրի գերագույն առաջնորդին ընտրող Իրանի պետական իշխանության մարմնի ղեկավարի պաշտոնից: Իրանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Ռաֆսանջանին վերջին ժամանակներս քննադատության էր ենթարկվում ընդդիմության հետ կապի համար: Փորձագետների խորհուրդը բաղկացած է 86 հոգուց, որոնք ընտրվում են 8 տարով: Տարեկան երկու անգամ հավաքվող խորհրդի նիստերն ընթանում են փակ ռեժիմով: Փորձագետների խորհրդի նոր ղեկավար է դարձել 80-ամյա այաթոլլա Մոհամմադ Ռեզա Մահդավի Քանին, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |