Amnesty International. Ադրբեջանը կտտանքների է ենթարկում պոտենցիալ հեղափոխականներին 8 մարտի 2011 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ըստ Amnesty International-ի, Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են ժողովրդավարական շարժման ակտիվիստներին: Կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել երիտասարդների հետապնդումները, որոնք մտադիր էին ուրբաթ օրը բողոքի ցույց կազմակերպել: Ըստ Amnesty International-ի, ակտիվիստները հայտարարել են, որ իրենց ձերբակալել են՝ զրկելով փաստաբանի հետ հանդիպելու հնարավորությունից և ենթարկել են կտտանքների: Ադրբեջանական իրավապաշտպան շարժման ակտիվիստ Ֆուադ Խասանովը հայտնել է, որ իշխանությունները ցանկանում են ահաբեկել երիտասարդներին, որոնք ոգևորվել են Մերձավոր Արևելքի իրադարձություններից: Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ևս կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ապահովել օրենքների պահպանումը և կալանավորներին տրամադրել օրենքով նախատեսված իրավունքներն ու բժշկական ծառայություններ մատուցել, հաղորդում է VOA News-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |