Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն Անկարա կմեկնի քաղաքական խորհրդակցությունների համար 8 մարտի 2011 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը մարտի 9-11-ը կայցելի Թուրքիայի մայրաքաղաք: Աշխատանքային այցի նպատակը քաղաքական խորհրդակցություններն են: Փոխարտգործնախարարը Թուրքիայի Միջազգային հետազոտական կենտրոնում (USAK) Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված խորհրդաժողովում հանդես կգա «Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը` հնարավորություններն ու խնդիրները» զեկույցով: Բացի դրանից, Արազ Ազիմովը կայցելի Անկարայի Բիլքենթ համալսարան, որտեղ խորհրդաժողովում հանդես կգա «Տարածաշրջանային անվտանգություն. ադրբեջանա-թուրքական հարաբերություններ» զեկույցով: Հաղորդվում է նաև, որ ծրագրված է Ազիմովի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցներին, հաղորդում է Trend-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |