Թեհրանում ցրել են ընդդիմության ցույցը

Թեհրանում ցրել են ընդդիմության ցույցը

PanARMENIAN.Net - Թեհրանում երեքշաբթի օրը` մարտի 8-ին, անվտանգության ուժերը ցրեցին հակակառավարական ցույցը` ցուցարարների դեմ կիրառելով արցունքաբեր գազ: Այդ մասին հաղորդում է AFP-ն` հղում անելով ընդդիմության առաջնորդներից մեկի` Միր Հոսեյն Մուսավիի կայքին:

Մուսավիի և մյուս ընդդիմադիր Մեհդի Քարուբիի շարժումներ իրենց կողմնակիցներին կոչ են արել դուրս գալ Թեհրանի փողոցներ` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ոստիկանությունն ու իշխանամետ բասիջների կիսառազմական ստորաբաժանումները նախօրոք տեղակայվել էին Թեհրանի կենտրոնում: Արցունքաբեր գազը, ինչպես հաղորդվում է, կիրառվել էր, որպեսզի կանխվեր մարդկանց մեծ քանակության կուտակումը Էնքելաբ (Հեղափոխության) հրապարակում: Այն մասին, թե ինչքան մարդ էր փորձել բողոքի ցույց անցկացնել, չի հաղորդվում:

Ընդդիմության զանգվածային ելույթներն Իրանի մայրաքաղաքում սկսվել են փետրվարի 14-ից: Այդ օրվանից ի վեր Թեհրանում ցուցարարների` բողոքի ցույց անցկացնելու փորձերը բազմիցս կանխվել են ոստիկանության և բասիջների ուժերով: Այդպես նրանք ցրեցին փետրվարի 20-ի և մարտի 1-ի ցույցերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---