Գոհար Գասպարյան. Եվրատեսիլ-2011-ի որոշ երկրպագուներ իրենց բողոքներով վնասում են ոչ միայն Էմմիին, այլ նաև Հայաստանի հեղինակությանը

Գոհար Գասպարյան. Եվրատեսիլ-2011-ի որոշ երկրպագուներ իրենց բողոքներով վնասում են ոչ միայն Էմմիին, այլ նաև Հայաստանի հեղինակությանը

PanARMENIAN.Net - «Ես շատ ուրախ եմ, որ Եվրատեսիլ-2011-ի որոշ երկրպագուներ այդքան նախանձախնդիր են երգի ընտրության հարցում, սակայն նրանք շատ մակերեսային մոտեցում ունեն: Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենց բողոքներով Եվրատեսիլ-2011-ի որոշ երկրպագուներ վնասում են ոչ միայն Էմմիին, այլ նաև Հայաստանի հեղինակությանը»,- PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրատեսիլ-2011-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ մրցույթի որոշ երկրպագուներ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց անհամաձայնությունն են հայտնել Boom-Boom երգի ընտրության վերաբերյալ: Ըստ նրա, այդ մարդիկ նաև դիմել են Եվրոպական հեռարձակողների միություն, որը զբաղվում է մրցույթի կազմակերպմամբ: «Սա նախագահական ընտրություններ չեն, որ դիմեն եվրոպական կառույցներին»,-ասել է նա: Գասպարյանը նշել է նաև, որ ամեն տարի մրցույթի երկրպագուների որոշ մասը իր դժգոհությունն է հայտնում այս կամ այն երգի ընտրության վերաբերյալ: Դա լինում է ամեն տարի: Անցյալ տարի Էմմիի երկրպագուներն էին հանրահավաք կազմակերպել, քանի որ Հայաստանը Եվրատեսիլում Եվա Ռիվասն էր ներկայացնելու»,-ասել է Գոհար Գասպարյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---