«Boom-Boom» երգի համար, որով Էմմին ելույթ կունենա «Եվրատեսիլ 2011»-ում, 3219 sms-հաղորդագրություն է ուղարկվել 9 մարտի 2011 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Երգի մրցույթում, որով Էմմին ելույթ կունենա «Եվրատեսիլ 2011»-ում, ՀՀ ամբողջ տարածքում 7715 sms-հաղորդագրություն է ուղարկվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Եվրատեսիլ 2011»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Ընդ որում, նա հաղորդել է, որ 3219 ձայն կամ 41.7% ուղարկվել է հօգուտ «Boom-Boom» երգի, 2422 ձայն կամ 31.39%` «AYO», 1535 ձայն կամ 19.90%` «Hi» և 539 ձայն կամ 6.99%` «Goodbye» երգի օգտին: Այս համատեքստում նա նկատել է, որ ժյուրիի քվեարկության արդյունքները լիովին համընկել էին հեռուստադիտողների քվեարկության արդյունքների հետ: «Մենք հատուկ բաց քվեարկություն չկազմակերպեցինք, քանի որ այդ դեպքում կարող էին քվեարկել նաև արտասահմանում գտնվող մարդիկ, իսկ սա ազգային քվեարկություն է»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ Գոհար Գասպարյանը նկատել է, որ անցյալ տարիների համեմատ այս տարի բավական քիչ մարդ է քվեարկել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |