Բաքուն Հայաստանին վարկաբեկելու իր ցանկության մեջ չի խորշում անգամ երեխայի «սպանությունից» 9 մարտի 2011 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Բաքուն Հայաստանին վարկաբեկելու իր ցանկության մեջ հատում է բոլոր սահմանները: Ըստ երևույթին, գիտակցելով, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական դիրքերի մշտական գնդակոծության ֆոնին ամենօրյա հաղորդագրություններն այն մասին, որ հայկական կողմը «կրկին խախտել է հրադադարի ռեժիմը», կարող են ամենաշատը խղճահար ժպիտ առաջացնել, Բաքվում որոշեցին զարգացնել ֆանտազին և «հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանցի երեխայի սպանության մասին» տեղեկատվություն տարածեցին: Ընդ որում, ինչպես ճիշտ նշեցին Արցախի Պաշտպանության բանակում, ադրբեջանական լրատվամիջոցներն այդպես էլ չկարողացան կողմնորոշվել` 8-ամյա, թե 10-ամյա տղա սպանվել` Օրտա-Քարվենդ գյուղի բնակիչ Ֆարիդ Բադալովը, որոշ ԶԼՄ-ներ խոսում են դեռահասի մասին: Սակայն հրապարակելով ցանկացած ապատեղեկատվություն` ադրբեջանցի լրագրողները կարող էին ավելի լավ համակարգել իրենց աշխատանքը: Ակնհայտ է, որ Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը գրավել այն իրադրության վրա, որի մեջ հայտնվել է` Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ընդամենը մի քանի ժամ առաջ գնդակոծելով հայկական դիրքերը, ինչի արդյունքում սպանվեց ժամկետային զինծառայող Գրիգոր Շախկյանը` 1991թ. ծնված: Սակայն, ինչպես հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը, «ադրբեջանական ապատեղեկատվության հեղինակները պետք է հասկանան, որ նման էժանագին քայլերը չեն համոզի միջազգային հանրությանը: Նրանք պետք է ամաչեն երեխայի կյանքը շահարկելուց»: Մի կող դնելով ամոթի ու խղճի հարցը` Ադրբեջանը, այնուամենայնիվ, պետք է ականջ դնի հրադադարի ռեժիմը չխախտելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական կոչին, այլ ոչ թե զարգացնի սպիտակ թելերով կարված հակահայկական քարոզչությունը` մոռանալով բոլոր մարդկային ու էթիկ նորմերի մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |