Ֆրանսահայերը մարտի 12-ին կպահանջեն ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքը![]() 10 մարտի 2011 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Ֆրանսիայի ողջ տարածքում ֆրանսհայերը ցույցի դուրս կգան՝ բողոքելով այն իրողության դեմ, որ Սենատը հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը: «Ֆրանսիայի հայ համայնքը վիրավորված է թուրք ազգայնակններից, որոնք արգելափակում են Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունումը՝ միջամտելով մեկ այլ երկրի ներքին գործերին»,-ասվում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՖՀԿՀԽ) հայտարարության մեջ: ՖՀԿՀԽ-ն կոչ է անում Մարսելի, Վալանսի ու Փարիզի հայ համայնքներին մասնակցել մարտի 12-ին Ֆրանսիայի Սենատի առջև կայանալիք հանրահավաքին: «Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի որդիներն ու դուստրերը մարտի 12-ին կհավաքվեն Սենատի առջև և կպահանջեն ընդունել օրինագիծը»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Nouvelles d'Arménie-ին: 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց Հայոց ցեղասպանության քրեականացման մասին, սակայն Սենատը արգելափակեց օրինագծի ընդունումը: WikiLeaks-ը մի փաստաթուղթ է հրապարակել, որի համաձայն Նիկոլյա Սարկոզին հավաստիացրել է Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը «կթաղվի Սենատում», ինչը հարուցել է Ազնավուրի վրդովմունքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |