2011-ի հունվարին Հայաստանի առևտրային բանկերում ավանդներն ընդունվել են ավելի բարձր տոկոսադրույքով

2011-ի հունվարին Հայաստանի առևտրային բանկերում ավանդներն ընդունվել են ավելի բարձր տոկոսադրույքով

PanARMENIAN.Net - 2011-ի հունվարին Հայաստանի առևտրային բանկերում իրավաբանական անձանց ավանդները միջինն ընդունվել են դրամով 8 տոկոսով 1 տարի և ավելի ժամկետով, ինչը 0.2 տոկոսային կետով քիչ է 2010-ի դեկտեմբերի համեմատ, իսկ դոլարով` 5.6 տոկոսով, ինչն ավելի է 0.9 տոկոսային կետով: Ընդ որում ֆիզիկական անձանց ավանդները դրամով ընդունվել են 9.6 տոկոսով (0.1 տոկոս աճ) և դոլարով 5.4 տոկոսով (0.2 տոկոս անկում):

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուն, իրավաբանական անձանց ավանդներն ավելի քան մեկ տարի ժամկետով դրամով ընդունվել են 10.4 տոկոսով և դոլարով` 8.4 տոկոսով, ինչը բարձր է 2010-ի դեկտեմբերի ցուցանիշից համապատասխանաբար 1 և 1.2 տոկոսով: Ֆիզիկական անձանց ավանդները միջինը դրամով ընդունվել են 11.6 տոկոսով և դոլարով` 8.4 տոկոսով, ինչը բարձր է 2010-ի դեկտեմբերի ցուցանիշից համապատասխանաբար 0.2 և 0.1 տոկոսով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---