2010-ի տվյալներով սպառողական վարկավորման ծավալով «Յունիբանկը» ՀՀ բանկային համակարգի առաջատարն է

2010-ի տվյալներով սպառողական վարկավորման ծավալով «Յունիբանկը» ՀՀ  բանկային համակարգի  առաջատարն է

PanARMENIAN.Net - 2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ» ՓԲԸ-ն արձանագրել է գործունեության հիմնական ցուցանիշների նշանակալի աճ և մեծացրել է շուկայի իր մասնաբաժինը գործունեության առանցքային ուղղություններում: Մանրածախ բիզնեսի զարգացմանն ուղղված ռազմավարության շրջանակներում, 2010թ.-ին Բանկի գերակա ուղղություններից դարձան քարտային և սպառողական վարկավորումը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորումը: Այդ ուղղությունների հաջող զարգացման շնորհիվ «Յունիբանկ»-ի ակտիվները տարվա արդյունքներով կազմեցին 115,3 մլրդ դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի համախառն ակտիվների 7,3 տոկոսն է: 2010թ.-ին «Յունիբանկ»-ը 11,4 տոկոսով մեծացրեց վարկային պորտֆելի ծավալը` այն հասցնելով 75,5 մլրդ դրամի: «Յունիբանկ»-ի վարկային ներդրումների մեծ մասը` 48,7 մլրդ դրամը, կազմել են տնտեսությանը տրամադրված վարկերը: Այս ցուցանիշի աճը տարվա ընթացքում կազմել է ավելի քան 20 տոկոս: «Յունիբանկ»-ի վարկային ներդրումների 35,5 տոկոսը /26,7 մլրդ դրամը/ կազմել են ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը: Ֆիզիկական անձանց և տնտեսությանը տրամադրված վարկերի գծով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է, համապատասխանաբար, երրորդ և հինգերորդ տեղերը: Հատկանշական է, որ 2010թ.-ին Բանկը առաջատար դիրք զբաղեցրեց սպառողական վարկավորման շուկայում: Այս ուղղությամբ կատարված վարկային ներդրումները կազմեցին 24 մլրդ դրամ, ինչը բանկային համակարգի լավագույն ցուցանիշն է: Տարվա ընթացքում հիփոթեքային վարկերի ծավալը կազմեց 10,2 մլրդ դրամ, ապահովելով Բանկի համար երկրորդ տեղը շուկայում: Արդյունաբերության վարկավորման ծավալով ՙՅունիբանկ՚-ը 23,8 մլրդ դրամ ցուցանիշով զբաղեցրել է երրորդ տեղը:

2010թ.-ին «Յունիբանկ»-ն առանձնակի ուշադրություն է դարձրել ռիսկ մենեջմենթի զարգացմանը: Շնորհիվ նոր, պահանաջարկ վայելող վարկատեսակների մշակման և ներդման, վարկավորման գործընթացի պարզեցման, հաճախորդների ֆինանսական վիճակի անաչառ գնահատման և արդյունավետ վերահսկողության, Բանկին հաջողվեց ապահովել ակտիվների բարձր որակ: Ըստ վարկային ներդրումների որակի ցուցանիշի, որը բնութագրում է Բանկի պորտֆելում առկա ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը, «Յունիբանկ»-ը 2010թ.-ին 0,01 տոկոս ցուցանիշով /իդեալական նշանակությունը 0 տոկոս/ զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ սեփական միջոցների օգտագործման արդյունավետության ցուցանիշով, ինչպես և նախորդ տարի` առաջին տեղը:

«Յունիբան»-ի կողմից թողարկված քարտերի քանակը 2010թ.-ին կազմել է 66 000` աճելով 66 տոկոսով: Միջազգային քարտերի քանակով ԱրՔա համակարգի անդամ-բանկերի միջև «Յունբանկ»-ը զբաղեցրել է առաջատարի դիրքը: Մինչև տարեվերջ Բանկը նախատեսում է թողարկված քարտերի քանակը հասցնել 200 հազարի:

2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ» -ն արձանագրել է չբաշխված շահույթի ամենաբարձր տարեկան աճը: Բանկի չբաշխված շահույթը աճել է 10 անգամ և կազմել 1,6 մլրդ դրամ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---