Զենքի կույտերը չեն փրկի Ալիևին նոր պատերազմում պարտվելուց

Զենքի կույտերը չեն փրկի Ալիևին նոր պատերազմում պարտվելուց

PanARMENIAN.Net - Այն, որ Ադրբեջանը սպառազինվում է, վաղուց նորություն չէ: Համարյա ամեն օր ԶԼՄ-ները գրում են պաշտպանական համալիրում նոր ազդեցությունների, երկրի ռազմական բյուջեի ավելացման մասին, որն իբր պատրաստ է լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով: Համագործակցության մեջ են ներքաշվում հիմնականում Մերձավոր Արևելքի երկրները, ավելի ստույգ` Թուրքիան և Իսրայելը: Այսպես, դատելով վերջին տվյալներից, Ադրբեջանում սկսվել է Aerostar և Orbiter իսրայելական անօդաչու ինքնաթիռների արտադրությունը: Արտադրությամբ զբաղվում է Azad Systems ընկերությունը` Ադրբեջանի պաշտպանության նախարարության և իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության համատեղ ձեռնարկությունը:

Այս ամենը չի կարող չանհանգստացնել ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջությամբ վերցրած` Հարավային Կովկասին: Սպառազինելով Բաքուն, Անկարան և Երուսաղեմը` կրակը մոտեցնում են վառոդի տակառին, որն առանց այդ պատրաստ է պայթել: Կարելի է ասել, որ դա ուղղակի բիզնես է, բայց չափազանց վտանգավոր ոչ միայն Բաքվի, այլ նաև մատակարարների համար: Ճիշտ է, վերջին ժամանակները սկսել են խոսել, որ Ադրբեջանի կողմից գնվող սպառազինությունն ավելի շատ պաշտպանական բնույթ է կրում, քան հարձակողական, սակայն դրան դժվարությամբ ես հավատում: Համակված լինելով ռևանշի ցանկությամբ` Իլհամ Ալիևն ամեն գնով ցանկանում է ոչ միայն նվաճել Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Հայաստանի մի մասը: Միաժամանակ, թեև սպառազինությունների քանակը պատերազմում դեր է խաղում, բայց միայն դրա վրա հենվել չի կարելի: Պետք է միայն հիշել, թե ինչպես ղարաբաղցիները երկու տանկով ազատագրեցին Շուշին և իրենց վերահսկողության տակ վերցրեցին անվտանգության գոտին:

Ի վերջո 2010-ի հոկտեմբերին պարզ դարձավ, որ Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է 2011-ի պետբյուջեն, որը նախատեսում է երկրի ռազմական ծախսերի ավելացում 2.5 միլիարդ մանաթով (3.1 մլն դոլար): Համեմատության համար, 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 1.6 մլրդ մանաթ: 1.1 մլրդ մանաթը ծախսվելու է սպառազինությունների արդիականացման վրա, հաղորդում է Flightglobal-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---