Երևանի բռնցքամարտի պատանեկան սպորտդպրոցը կոչվեց Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի պատվին

Երևանի բռնցքամարտի պատանեկան սպորտդպրոցը կոչվեց Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի պատվին

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Երևանի բռնցքամարտի պատանեկան սպորտդպրոցը վերանվանվեց 1956 թվականի Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի պատվին, հաղորդում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը նշեց, որ Ենգիբարյանը կենդանի լեգենդ է, և շատերը Հայաստանը նրա շնորհիվ են ճանաչում: «Սպորտդպրոցի սաները նույնպես պետք է ճանաչեն իրենց երկրի մեծերին»,- նշեց Ծառուկյանը, որը նույնպես ժամանակին այդ սպորտդպրոցում է մարզվել: Իսկ Ենգիբարյանը խոստովանեց, որ վաղուց էր սպասում այդ իրադարձությանը:

Երևանի բռնցքամարտի պատանեկան սպորտդպրոցը բացվել է 1959 թվականին և ի սկզբանե ոչ պաշտոնապես կրում էր Օլիմպիական չեմպիոնի անունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---