Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա «Մոլագարը» ներկայացման պրեմիերան

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու Հաննա Սլուցկայի պիեսի մոտիվներով «Մոլագարը» դրամային պրեմիերա: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին, ներկայացումը լինելու է մարտի 26-ին, 27-ին և 31-ին: Ներկայացման մեջ հանդես են գալիս Արման Ղազարյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Մանվել Խաչատրյանը, Դավիթ Սեղպեյանը:

Թատրոնում պատմել են նաև մարտին կայանալիք ներկայացումների մասին. մարտի 11-ին` «Մենք լավ ենք ապրում», մարտի 12-ին` «Հիշատակի աղոթք», մարտի 13-ին` «Համադասարանցիները», մարտի 17-ին` «Օ մադամ, օ մսյո», մարտի 28-ին` «Խանումա»:

Ապրիլի 26-ին թատրոնի թատերախումբը հյուրախաղերով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդես կգա «Համադասարանցիները» ներկայացմամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---