Ադրբեջանցի ուսանողները կհեռացվեն մարտի 11-ի ակցիային մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բուհերի ուսանողներին, մասնավորապես, Բաքվի պետհամալսարանի ուսանողներին սպառնում են հեռացնել բուհից, եթե նրանք մասնակցեն ցույցերին, հայտնում է «Թրենդը»:

Մարտի 11-ին երիտասարդական կազմակերպությունները Բաքվում բողոքի ցույց են անցկացրել գործող իշխանությունների դեմ: Այդ առնչությամբ բուհերի ղեկավարները միջոցներ էին ձեռնարկել, թույլ չտալու համար ուսանողների մասնակցությունը ակցիային: Բաքվի պետհամալսարանի ղեկավարությունը բուհում արտակարգ իրավիճակ է հայտարարել:

Ուսանողներին արգելված է միասին հավաքվել, «վնասակար խոսակցություններ վարել»: Մարտի 4-8-ը ոստիկանությունը ձերբակալել է մի շարք ակտիվիստների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---