12 մարտի 2011 - 12:56 AMT
ԱՄՆ-ն մեծապես հետաքրքրված է Ադրբեջանով, հայտարարել է Բրայզան

ԱՄՆ-ն մեծապես հետաքրքրված է Հարավային Կովկասով և շահագրգռված է հետագայում ևս զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ: Այդ մասին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը:

Բրայզան բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Ադրբեջանի միլի մեջլիսի համատեղ «Ադրբեջանի խորհրդարան» նախագիծը և շահագրգռվածություն է հայտնել այն շարունակելու հարցում:

«Մենք մտադիր ենք հետագայում ևս զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Մեր երկրների միջև հաջողությամբ զարգանում է երկկողմ համագործակցությունը տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում: Ամերիկյան ընկերությունները մասնակցում են Ադրբեջանում իրականացվող լայնածավալ նախագծերի իրականացմանը»,-ասել է խորհրդարանի խոսնակը՝ կարևորելով կապերի ամրապնդումը Ադրբեջանի միլի մեջլիսի ու ԱՄՆ Կոնգրեսի միջև, հայտնում է 1news.az-ը: