ԵՄ-ն Բաքվին կոչ է արել բաց երկխոսություն սկսել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հետ13 մարտի 2011 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն Ադրբեջանին քաղաքացիական հասարակության հետ բաց երկխոսության կոչ է արել: «Եվրոպական միության Բաքվի ներկայացուցչությունը տագնապով է դիտում ձերբակալված երիտասարդ ակտիվիստների աճը և ուշադրությամբ հետևում Ադրբեջանում զարգացող գործընթացներին, հատկապես այն երևույթներին, որոնք տեղի են ունենում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում: Դրանք հիմնական տարրերն են, որոնք կազմում են քաղաքական կայունության և «Արևելյան գործընկերություն» ծրագրի հիմքը»,- նշվում է Եվրոպական միության Բաքվի ներկայացուցչության հայտարարության մեջ: ԵՄ ներկայացուցչությունը Ադրբեջանին կոչ է անում նաև պարզություն մտցնել վերջին օրերին ձերբակալված երիտասարդ ակտիվիստների գործերում և սատարել ԵԱՀԿ հետ համագործակցությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում: Բաքվում կանխվել է «Մեծ ժողովրդական օր» չարտոնագրված ակցիան, որի անցկացման մասին հայտարարվել էր սոցիալական ցանցերում: Ակտիվիստները փորձել էին ակցիա անցկացնել մետրոյի «Մայիսի 28» կայարանի մոտակայքում` Ջաբբարլի հրապարակում: Իրավապահ մարմինների աշխատակիցները կանխեցին փորձն ու ակցիայի 10 մասնակիցների բերման ենթարկեցին: Բերման ենթարկվածների թվում «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչներ կան, հաղորդում է «Ռոսբալտը»: 13.03Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |