Մարտի 15-ին Լոնդոնում «օլիմպիական ժամացույցը» կսկսի Օլիմպիադայի մեկնարկի հետադարձ հաշվարկը

PanARMENIAN.Net - Լոնդոնում 2012թ. ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մարտի 14-ին Թրաֆալգար հրապարակում կկանգնեցնեն Օլիմպիադայի մեկնարկի հետադարձ հաշվարկի խոշոր ժամացույցը, հաղորդում է vesti.ru-ն:

Պողպատե կմախքով և բետոնե հիմքով 6,5 մետր բարձրությամբ ժամացույցը, որը մի քանի տոննա է կշռում, կառուցվել է Օլիմպիական խաղերի լոնդոնյան կազմակերպչական կոմիտեի պատվերով: Ժամացույցը կկատարի նաև Պարաօլիմպիական խաղերի մեկնարկի հետադարձ հաշվարկը:

Ժամացույցը հետադարձ հաշվարկը կսկսի մարտի 15-ին, երբ ամառային Օլիմպիադայի մեկնարկին ուղիղ 500 օր կմնա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---