
Մարտի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) և Իգոր Պոպովին (Ռուսաստան): Ինչպես հաղորդում է 1news.az-ը, հանդիպման ժամանակ կարծիքներ փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս դրության և հեռանկարների մասին: Մարտի 16-ին համանախագահներն արդեն Հայաստանում կլինեն: Թե արդյոք նրանք կայցելեն Լեռնային Ղարաբաղ, առայժմ հայտնի չէ: