Ադրբեջանական ԶԼՄ-ները նախապես սադրա՞նք են պատրաստում ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծում

Ադրբեջանական ԶԼՄ-ները նախապես սադրա՞նք են պատրաստում ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ները նախօրոք սադրանք են պատրաստում ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծում: Առաջ անցնելով իրադարձություններից` 1news.az-ը, վկայակոչելով ANS Press-ին, հաղորդում է, որ «մարտի 16-ի երեկոյան ժամը 21:00-ին Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները, որոնք կենտրոնացած են Ղազախի շրջանի Ղիզիլխաջիլի գյուղի բարձունքներում, կրակ են արձակել խաղաղ բնակիչների ավտոմեքենաների վրա, որոնք շարժվել են Էսկիպարա, Գուշչուայրիմ և Մյարզյամ գյուղերի ուղղությամբ»:

Ադրբեջանական գործակալության «կանխատեսումների» համաձայն, միջադեպի արդյունքում ճանապարահահատվածի վրա առաջացել է հրդեհ: Ներկա պահին հրդեհը շարունակվում է: Մյարզյամ գյուղի ճանապարհը փակ է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից: Տուժածներ չկան:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---