Տիգրան Սարգսյան. Միջազգային հանրության կողմից պետք է լինի հստակ ազդակ, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի17 մարտի 2011 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 16-ին ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որից հետո պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին։ Հնչած բազմաթիվ հարցերի պատասխանները ՀՀ վարչապետը խմբավորել է ըստ ուղղությունների, որոնք ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարցերի առաջին խումբը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, և իմ տպավորությունն այն է, որ դուք ուզում եք մեզ օգնել հարցը կարգավորել օր առաջ, ինչի համար ուզում եմ ձեզ անկեղծ շնորհակալություն հայտնել։ Ներկայացնեմ իմ պատկերացումը, թե ինչպես Եվրամիությունը, Եվրախորհրդարանը կարող են օգնել մեզ` լուծելու այդ հարցը. Եթե երկու կողմեր նստել են բանակցությունների սեղանին, բայց մտածում են, որ հարցը լուծվելու է ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ դրանից դուրս, ապա ոչ մեկը չի կարող օգնել նրանց։ Եվրամիությունը պետք է հստակ ազդակ հաղորդի բանակցող կողմերին, որ եթե կողմերից որևէ մեկը փորձի հարցը լուծել ուժային եղանակով, ապա միջազգային հանրությունն այդ կողմի նկատմամբ կիրառելու է խստագույն պատժամիջոցներ։ Եթե միջազգային հանրության կողմից լինի այսպիսի հստակ ազդակ, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ապա ձեզ հավաստիացնում եմ, որ դա կլինի ձեր լավագույն օժանդակությունը, որպեսզի մեր բանակցությունները հասնեն հաջողության։ Այն աշխատանքը, որ կատարել է Մինսկի խումբը, այն առաջընթացը, որ Մինսկի խմբում կա, այն մանրակրկիտ աշխատանքը, որ կատարում են ԱՄՆ, Ռուսաստանը, Ֆրանսիան, կարծում եմ` բավարար հիմքեր ստեղծել են, որ ԼՂ հարցն ստանա խաղաղ կարգավորում, քանի որ այն փոխզիջումային լուծումները, որոնք առաջարկվում են, մեր կարծիքով, կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների համար»,- ասել է Հայաստանի վարչապետը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |