Թուրքիան սկսել է նախապատրաստվել ապրիլի 24-ին

Թուրքիան սկսել է նախապատրաստվել ապրիլի 24-ին

PanARMENIAN.Net - Թուրքիան արդեն սկսել է նախապատրաստվել ապրիլի 24-ին: Դրանով կարելի է բացատրել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, որ արվում են տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության մասին պնդումների «չհիմնավորվածության» մասին:

Թուրքիայի պետնախարարն ու ԵՄ-ին անդամակցությն գծով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը գտնում է, որ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները «հիմնավորված չեն»: Ինչպես գրում է թուրքական «Սաբահը», այդ մասին Բաղիշը հայտարարել է կոնգրեսական Փիթ Սեսսիոնսի հետ հանդիպմանը Վաշինգտոնում: «Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումը Կոնգրեսում անիմաստ կլինի: Մենք բազմիցս ենք հայտնել մեր դիրքորոշումն այդ հարցում»,-ասել է պետնախարարը: Նա վստահություն է հայտնել, որ օրինագիծը կրկին չի դրվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկման:

Շատ հնարավոր է, որ ԱՄՆ 112-րդ Կոնգրեսը չքննարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, նույնիսկ եթե այն ընդգրկվի օրակարգում, միևնույն է այն կարժանանա նախորդների ճակատագրին: Անկարան կարող է չանհանգստանալ՝ Բարաք Օբաման այս տարի ևս չի արտասանի Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը: Փոխարենը նա կարող է մեղադրել Լիբիայի նախագահ Քադաֆիին լիբիական ժողովրդի դեմ ցեղասպանություն գործելու մեջ, չէ որ ԱՄՆ վարչակազմն իր պատկերացումներն ունի խաղաղության, մարդու իրավունքների ու ազատության մասին: Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մերժողական քաղաքականությունը, և պետք է խոստովանել, դա նրան հաջողվում է: Առնվազն, ԱՄՆ դեպքում և եվրոպական երկրների մեծ մասի պարագայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---