ԱՄՆ-ն ամեն ինչ կանի Սոչիում ղարաբաղյան հակամարտության կողմերի արձանագրած առաջընթացին աջակցելու համար, ասել է Բրայզան![]() 19 մարտի 2011 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն արդեն շատ բան է արել ղարաբաղյան հակամարտության լուծման համար և ամեն ինչ անելու է Սոչիում հակամարտության կողմերի ձեռք բերած առաջընթացին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: «Վաշինգտոնը լքելուց առաջ ես հնարավորություն եմ ունեցել քննարկել Մինսկի գործընթացը երկկողմանի հարաբերությունների համատեքստում նախագահ Օբամայի և պետքարտուղար Քլինթոնի հետ: Ես ականատես եմ եղել, որ Վաշինգտոնը ձգտում է անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի օգնի կողմերին հասնել համաձայնության»,- ասել է Բաքվում ԱՄՆ դեսպանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն շահագրգռված է հակամարտության խաղաղ լուծման մեջ: Բրայզայի խոսքերով, շատ կարևոր ձեռքբերում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հայտարարությունը, որը հաստատում է խաղաղ կարգավորմանը հավատարիմ լինելը և այն կետը, որ զորքերի շփման գծի բոլոր միջադեպերը պետք է հետաքննվեն ԵԱՀԿ կողմից: Բրայզայի կարծիքով, շատ կարևոր է նաև գերիների փոխանակության մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, որը տեղի է ունեցել մարտի 17-ին, հաղորդում է Trend-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |