Քադդաֆին Լիբիայի ժողովրդին կոչ է արել պայքարել «քրիստոնեական» թշնամու դեմ![]() 20 մարտի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Լիբիական Ջամահերիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին ժողովրդին ուղղված 15 րոպեանոց ուղերձով է հանդես եկել` հայտարարելով, որ Լիբիան «պատրաստ է շարունակական պատերազմին», հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով France Press-ին: «Դուք պատրաստ չեք պատերազմին, իսկ մենք պատրաստ ենք: Մենք երջանիկ ենք, որ այդ պահը վրա հասավ»,- հայտնել է նա` դիմելով Արևմուտքի երկրներին: «Ձեզ Հիտլերի և Մուսսոլինիի ճակատագիրն է սպասվում»,- ավելացրել է Քադդաֆին` նկատի ունենալով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին ու Մեծ Բրիտանիայի վարչապետին` այն երկրների առաջնորդներին, որոնց զորքերը մասնակցում են Քադդաֆիի վարչակարգի դեմ ռազմական օպերացիային: «Դուք ագրեսոր եք, դուք կենդանիներ եք: Բոլոր բռնապետերը վաղ, թե ուշ ընկնելու են ժողովրդի ճնշման ներքո»,- Քադդաֆիի ելույթն է ցիտում գործակալությունը: Քադդաֆին Լիբիայի ժողովրդին կոչ է արել պայքարել, ինչպես նա է արտահայտվել, «քրիստոնեական» թշնամու դեմ: Լիբիայի առաջնորդը հայտարարել է. «Իսլամի դեմ այս «սառը պատերազմին» ոչ մի արդարացում չկա: Լիբիայի ժողովուրդը միասնական է: Տղամարդկանց և կանանց զենք ու նռնակներ են բաժանել»,- ավելացրել է նա: Հարձակումը Լիբիայի վրա Քադդաֆին համեմատել է Վիետնամում և Իրաքում ԱՄՆ պատերազմների հետ: «Մենք չպետք է նահանջենք մարտի դաշտից, որովհետև վտանգված է մեր երկրի անկախությունն ու մեր արժանապատվությունը»,- ամփոփել է նա: Քադդաֆիի ուժերի դեմ արևմտյան կոալիցիայի ռազմական օպերացիան մեկնարկեց մարտի 20-ի գիշերը: Ռմբակոծություններին մասնակցում են Ֆրանսիայի և ԱՄՆ ՌՕՈՒ, ինչպես նաև ԱՄՆ ՌԾՈՒ: Միևնույն ժամանակ Լիբիայում պնդում են, որ արևմտյան զինվորականները ռմբակոծում էին քաղաքացիական օբյեկտները: Օպերացիան սկսելու մասին որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ մարտի 19-ի առավոտյան Քադդաֆիի կողմնակիցները ձեռնարկեցին հարձակումը Բենղազիի վրա, որտեղ հաստատվել են ապստամբները: Այդ քայլը մարտի 17-ին Լիբիայի օդային տարածքը թռիչքների համար փակելու մասին ՄԱԿ-ի ընդունած բանաձևի խախտում էր: Ռմբակոծությունները սկսելուց կարճ ժամանակ անց Լիբիայի արտգործնախարարությունը, որը սկզբում պատրաստակամություն էր հայտնել հետևելու բանաձևին, չեղյալ հայտարարեց այն: Վերջին տվյալներով, կոալիցիայի ուժերի հրթիռային հարվածների արդյունքում Լիբիայի տարածքում մոտ 50 մարդ է զոհվել: Բենղազիում երկու օր տևած ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների թիվը 94 մարդ է գնահատվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |